Պենտագոնի գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողը չեզոքացված է
Պենտագոնի գերատեսչության շենքի մոտ իրավիճակը կարգավորվել է:
«Դեպքի վայրն անվտանգ է, սակայն դեռևս հանցագործության վայր է: Հորդորում ենք բոլորին հեռու մնալ մետրոյի և ավտոբուսի կանգառի տարածքից»,- ասվում է անվտանգության վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է Պենտագոնի հարևանությամբ հրաձգություն իրականացրած անձնավորությանը:
Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Պենտագոնի մոտակա կայանատեղիում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Միջադեպը տեղի էր ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: