շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ. ՄԱԿ-ի տվյալները

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ. ՄԱԿ-ի տվյալները

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ-Նաշիֆը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա ընդգծել է վերջին ամիսներին զոհերի աճը՝ անօդաչու թռչող սարքերի, հեռահար հրթիռների և պլանավորվող ռումբերի կիրառման պատճառով:

«Ռուսական զինված ուժերն ակտիվացրել են գործողությունները՝ նոր տարածքներ գրավելու համար Արևելյան Ուկրաինայում, ինչը մեծ ազդեցություն է թողել խաղաղ բնակչության վրա առաջնագծի շրջաններում, հատկապես Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում»,-ասել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալը:

Նա նաև հավելել է. «Մենք խորապես անհանգստացած ենք անօդաչու թռչող սարքերի օգտագործման և նոր զինատեսակների կիրառման ավելացման հետևանքով խաղաղ բնակչության զոհերի առնչությամբ»:

  • Կիսվել: