երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օրենբուրգում մեկ օրում 1 հազար հողատարածք և 1 հազար տուն է ջրի տակ անցել

Օրենբուրգում մեկ օրում 1 հազար հողատարածք և 1 հազար տուն է ջրի տակ անցել

Օրենբուրգում հեղեղված տարածքների թիվն ավելացել է՝ հասնելով 10,6 հազարի, տներինը՝ 5,5 հազարի, հաղորդել է քաղաքային վարչությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ Օրենբուրգում շարունակում է ջրի տակ մնալ 10656 տնամերձ հողատարածք և 5503 տնային տնտեսություն, որից 55-ը բազմաբնակարան շենքեր են։ Օրվա ընթացքում դրանց թիվը մեծացել է 1 հազարականով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեղեղված տարածքներից տարհանվել է 1708 մարդ, որոնցից 170-ը երեխաներ են։ Ժամանակավոր տեղակայման կետերում մնում է 297 մարդ, որից 96-ը՝ երեխա։ Փակ են մնում նաև Դոնգուզսկայա փողոցը՝ ճանապարհային կամրջից մինչև Բելյաևսկայա փողոց, ինչպես նաև Ուրալսկայա փողոցը։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 400 մարդ, 113 միավոր տեխնիկա, 20 լողացող միջոց և 3 անօդաչու թռչող սարք։  Փրկարարներ են ուղարկվել նաև Կրասնոխոլմ գյուղ, Կրասնի Պարտիզան և Տրոիցկի ավաններ՝ ժամանակին տարհանման միջոցառումներ իրականացնելու համար։

Ապրիլի 13-ի երեկոյան Օրենբուրգում Ուրալ գետի մակարդակը եղել է 1187 սմ առավելագույն արժեքով և չի իջել ավելի քան 10 ժամ։ Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ ջրի մակարդակը 1169 սմ է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: