երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի

Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի

Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի՝ 1,092 սանտիմետր, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Օրենբուրգի մարզում ջրհեղեղի վնասը, ըստ նախնական տվյալների, գերազանցում է 40 միլիարդ ռուբլին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ջրհեղեղը, որը նախկինում հեղեղել էր Օրսկը, հասել է Օրենբուրգ։ Անցած գիշեր քաղաքում ջրի տակ է անցել ավելի քան 300 տուն։

Հավելենք, որ հեղեղումների պատճառն ամբարտակների ճեղքումն է:

  • Կիսվել: