ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար

Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին չորեքշաբթի հայտարարել է, որ իրավիճակը երկրի արևելքում դարձյալ բարդ է, և գլխավոր խնդիրը հուսալի պաշտպանություն ապահովելն ու հենակետերի կորուստը կանխելն է, տեղեկացնում է BBC-ն։

«Արևելյան ուղղություններում օպերատիվ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններին հասնելու իր ծրագրերից,  համառորեն պատրաստվում է վրեժխնդիր լինել և իր ձեռքը վերցնել օպերատիվ նախաձեռնությունը»,- հայտնել է Ուկրաինայի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։

«Մեր հիմնական խնդիրն է ապահովել հուսալի պաշտպանություն, թույլ չտալ զբաղեցրած սահմանների և դիրքերի կորուստ Կուպյանսկի և Լիմանի ուղղություններում, ինչպես նաև հաջողությամբ առաջ շարժվել և հասնել որոշակի սահմանների Բախմուտի ուղղությամբ»,- ասել է գեներալը։

Սիրսկու խոսքով՝ Կուպյանսկի ուղղությամբ ռուսներն ավարտում են գրոհային ջոկատների պատրաստումը, Լիմանի ուղղությամբ շարունակվում է զորքերի փոխարինումը 25-րդ բանակի ստորաբաժանումներով, որոնք կազմավորվել և տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքից։

Բախմուտի ուղղությամբ, ըստ Սիրսկու, կատաղի մարտերը շարունակվում են։

  • Կիսվել: