կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ կանցկացնեն իրենց հաջորդ հանդիպումը, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Օրակարգը դեռ բացահայտված չէ։

«ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը դաշինքի շտաբ-բնակարանում՝ Բրյուսելում, որը կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարը հանդիպումը կնախաբանի իրադարձություններից մի քանի օր առաջ լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսով»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները պլանային հանդիպումներ են անցկացնում տարին երեք անգամ՝ փետրվար-մարտ, հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Բացի այդ, դաշինքը, ըստ անհրաժեշտության, կարող է ողջ տարվա ընթացքում չպլանավորված նախարարների հանդիպումներ անցկացնել: 

  • Կիսվել: