երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիգերիայի հյուսիս-արեւելքում շուրջ 6000 իսլամական ծայրահեղական է հանձնվել իշխանություններին

Նիգերիայի հյուսիս-արեւելքում շուրջ 6000 իսլամական ծայրահեղական է հանձնվել իշխանություններին

Նիգերիայի հյուսիս-արեւելքում շուրջ 6000 իսլամական ծայրահեղական հանձնվել է իշխանություններին , ինչը դարձել է դասալքության խոշորագույն դեպքերից մեկը 12-ամյա ապստամբության սկզբից ի վեր:

Զանգվածային դասալքությունները տեղի են ունեցել նաեւ մայիսին «Բոքո Հարամ»-ի առաջնորդ Աբուբաքար Շեքաուի մահվան մասին հաղորդագրություններից հետո, որի վերահսկողությունը խմբավորման նկատմամբ էապես թուլացել էր վերջին տարիներին, քանի որ պառակտված խմբակցությունը, որը հայտնի է որպես «Արեւմտյան Աֆրիկյան նահանգ Իսլամական պետություն» կամ ISWAP, ձեռք է բերել անկախություն:
 
ISWAP-ի առաջնորդն ասել է, որ Շեքաուն ինքնասպանություն է գործել երկու խմբերի միջեւ պայքարից հետո: Վերլուծաբանները համարում են, որ որոշ զինյալներ կարող են այլ դասալքության դիմել, քանի որ չեն ցանկանում միանալ ISWAP-ին Շեքաուի մահից հետո:
 
Նահանգապետ Բորնո Բաբագան Զուլումը սատարել է զինյալների հանձնումը, սակայն խոստովանել, որ դասալքությունը պետությանը շատ բարդ իրավիճակի առջեւ է կանգնեցրել: «Մենք պետք է ընտրենք անվերջ պատերազմի եւ հանձնված ահաբեկիչներին զգուշորեն ընդունելու միջեւ, ինչն իսկապես ցավոտ է եւ դժվար ցանկացածի համար, որը կորցրել է մտերիմներին, դժվար է մեր բոլորիս համար եւ անգամ զինվորականների համար, որոնք գործըկներները զոհվել են»,-ասել է Զուլումը:
 
Բոքո հարամը կոշտ պատերազմ է վարում ընդդեմ Նիգերիայի 2009 թվականից, եւ տարեցտարի ապստամբությունը տարածվել է հարեւան երկրների՝ Կամերունի, Նիգերի եւ Չադի վրա:

  • Կիսվել: