ԱՄՆ-ն հետախուզական նպատակներով Նիգերիա է ուղարկել ԱԹՍ-ներ և 200 զինծառայող
ԱՄՆ-ն Նիգերիա է ուղարկել անօդաչու թռչող սարքեր և մոտ 200 զինվոր՝ հետախուզական նպատակներով, տեղեկացնում է Daily Nigerian-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է Նիգերիայի կառավարության խնդրանքով և նպատակ ունի ուժեղացնել հակաահաբեկչական գործողությունները երկրի հյուսիս-արևելքում։
Տեղակայված սարքավորումների մեջ են մտնում MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքերը։
Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ զինված ուժերը չեն մասնակցի մարտական գործողություններին, այլ հիմնականում կկենտրոնանան հետախուզական տվյալների հավաքագրման և հսկողության վրա։
Միջոցառումները, ըստ աղբյուրի, նպատակ ունեն ուժեղացնել պայքարը Չադ լճի շրջանում ակտիվացած ծայրահեղական խմբավորումների դեմ։


