Նիգերի իշխանությունները պարտավոր են ապահովելու մեր դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների անվտանգությունը. Ֆրանսիայի ԱԳՆ
Այսօր Ֆրանսիան դատապարտել է Նիգերում իր դեսպանատան շուրջ բռնությունները, որտեղ հեղաշրջման արդյունքում խունտան զավթել է իշխանությունը, և պահանջել պաշտպանել դեսպանատան շենքը, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Նիգերի իշխանությունները պարտավորություն ունեն ապահովելու մեր դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների անվտանգությունը՛՛:
Նշվում է նաև, որ խունտայի հազարավոր կողմնակիցներ այսօր հավաքվել են Նիգերի մայրաքաղաք Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ոմանք փորձել են շենք ներխուժել այն բանից հետո, երբ Փարիզը դադարեցրեց օգնությունը։