հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նեթանյահուն ողջունել է Քնեսեթի կողմից Պաղեստին պետության ստեղծման «թելադրանքը» մերժող՝ Իսրայելի կաբինետի որոշումը

Նեթանյահուն ողջունել է Քնեսեթի կողմից Պաղեստին պետության ստեղծման «թելադրանքը» մերժող՝ Իսրայելի կաբինետի որոշումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի կողմից Պաղեստին պետության ստեղծման «թելադրանքը» մերժող՝ Իսրայելի կաբինետի որոշումը և նշել, որ խաղաղությունը հնարավոր է հասնել միայն կողմերի միջև բանակցությունների միջոցով։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պատմական որոշմամբ՝ ճնշող մեծամասնությամբ, Քնեսեթը պաշտպանեց իմ առաջարկը։ 120 անդամներից 99-ը դեմ քվեարկեցին Պաղեստին պետության միակողմանի ճանաչմանը։

Այս վճռական դիրքորոշումը հզոր ազդանշան է ուղարկում աշխարհին. Իսրայելի խաղաղությունն ու անվտանգությունը կհասնեն բանակցությունների միջոցով, ոչ թե միակողմանի գործողությունների միջոցով»,-ասել է Նեթանյահուն։

  • Կիսվել: