ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն

Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբան Բոազ Բեն Ցուրը հայտարարել է, որ չի շարունակի ներկայացնել իր պաշտպանյալի շահերը դատարանում կոռուպցիայի մասին «4000-ի գործով», եթե վերջինս չկասեցնի դատական բարեփոխումները, հաղորդում է Times of Israel թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուին ամենալուրջ մեղադրանքները (կաշառք ստանալու մեջ) առաջադրվել են այսպես կոչված «4000-ի գործով», որը վերաբերում է երկրում խոշորագույն հեռահաղորդակցության «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգին` ընկերության վերահսկողության տակ գտնվող հանրահայտ Walla լրատվական ինտերնետ-ռեսուրսում Նեթանյահուի նկատմամբ դրական վերաբերմունքի դիմաց:

Նեթանյահուի կառավարության կողմից անցկացվող դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերն Իսրայելում և նրա սահմաններից դուրս անցկացվում են 12 շաբաթ անընդմեջ: Իսրայելական ԶԼՄ-ների գնահատմամբ` անցած կիրակի փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ։
Ցուցարարները կարծում են, որ ներկայացված օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը բազային օրենքների ընդունման գործընթացի վրա, խորհրդարանականներին թույլ կտա վիճարկել տվյալ դատարանի որոշումները, կառավարությանը վերահսկողություն կտա դատավորների նշանակման ընթացակարգի նկատմամբ:

  • Կիսվել: