շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նավալնու փաստաբանը եւ մայրը չեն կարողանում գտնել քաղաքական գործչի մարմինը

Նավալնու փաստաբանը եւ մայրը չեն կարողանում գտնել քաղաքական գործչի մարմինը

Ալեքսեյ Նավալնու փաստաբանը եւ մայրը չեն կարողացել մտնել Սալեխարդի դիահերձարան։ Նրանց ասել են, որ քաղաքական գործչի մարմինն այնտեղ չէ. այն մասին, որ Նավալնու մարմինն այդտեղ է, մինչ այդ տեղեկացրել էր Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը։ Այս մասին գրել է «Осторожно новости» Թելեգրամ-ալիքը։

«Նավալնու փաստաբանը եւ մայրը եկել էին Սալեխարդի դիահերձարան։ Այն փակ է՝ չնայած գաղութի հավաստիացումներին, թե իբր աշխատում է, եւ Նավալնու մարմինն այնտեղ է։ Փաստաբանը զանգահարել է դռան վրա նշված հեռախոսահամարով։ Նրան ասել են, որ ինքն արդեն յոթերորդն է, որն այսօր զանգահարել է։ Ալեքսեյի մարմինը դիահերձարանում չէ»,- գրել է Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: