կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նավալնիին հրաժեշտ տալու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել

Նավալնիին հրաժեշտ տալու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել

Մոսկվայում այսօր տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորության արարողությունը․ նա փետրվարի 16-ին մահացել էր քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մոսկվայի Մարյինո թաղամասում գտնվող եկեղեցում Նավալնիին հրաժեշտ տալու համար, ըստ տարածված լուսանկարների և հրապարակումների, հարյուրավոր մարդիկ են հավաքվել մի քանի հարյուր մետր ձգվող հերթում։

im-932233.jpg (82 KB)

57cd9faf-8531-408b-9759-6bfa41d708c8.jpg (31 KB)

Շրջանում մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել։

Նավալնիին հրաժեշտ տալու համար եկեղեցու առջև հավաքվել են նաև օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները։  

b7cc27d0-6c12-4b22-ad66-d98522cb73b3.jpg (28 KB)

Մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «Կրեմլը ոչինչ չունի ասելու Նավալնիի ընտանիքին նրա թաղման օրը»՝ հիշեցնելով, որ չարտոնված հավաքները օրենքի խախտում են։

Նավալնիի ընտանիքը, ինչպես նաև Արևմտյան երկրների տարբեր ղեկավարներ նրա մահվան համար մեղադրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կրեմլը հերքել է նման մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ»։

  • Կիսվել: