ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է Թրամփի՝ Դաշինքի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելու վերաբերյալ առաջարկին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է Թրամփի՝ Դաշինքի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելու վերաբերյալ առաջարկին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ Դաշինքի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելու վերաբերյալ:

Նա, սակայն, միևնույն ժամանակ պարզաբանել է, որ նման գործողությունները թույլատրելի են միայն իսկապես անհրաժեշտության դեպքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին Թրամփը աջակցել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռները խոցելու հարցում, եթե դրանք թռչեն դաշինքի օդային տարածքում։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի՞ օգնել իր դաշնակիցներին նման իրավիճակներում, Թրամփը պատասխանել է. «Կախված է հանգամանքներից»։

Իր հերթին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ Լեհաստանը կխոցի իր օդային տարածքը միտումնավոր մտած ռազմական ինքնաթիռները։

  • Կիսվել: