ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միգրացիոն վարչությունը Վրաստանից արտաքսել է 57 օտարերկրյա քաղաքացու

Միգրացիոն վարչությունը Վրաստանից արտաքսել է 57 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա պետությունների 57 քաղաքացու, գրում է jnews.ge-ն:

Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Նիգերիայի, Կուբայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Մոլդովայի, Սուդանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Չինաստանի՝ ընդհանուր առմամբ 57 քաղաքացի:

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք:

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: