երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր հայրենիքը կրկին մեր սրտերում՝ 30 տարվա օկուպացիայից հետո. Էրդողանը՝ Արցախի մասին

Մեր հայրենիքը կրկին մեր սրտերում՝ 30 տարվա օկուպացիայից հետո. Էրդողանը՝ Արցախի մասին

Թուրքական համաշխարհային օդերևութաբանական ֆորումին ողջույնի խոսք է հղել Էրդողանը, որը բացարձակ կապ չունի թեմայի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Ֆորումին մասնակցում են Ղազախստանը, Կիրգիզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը , Հյուսիսային Կիպրոսը , ինչպես նաև Ադրբեջանը։ Ադրբեջանը մասնակցում է վարչապետի մակարդակով։

Այսպիսով Էրդողանը խոսել է թյուրքալեզու երկրների միասնության կարևորության մասին և խոսել այդ միասնության հաջողության մասին, որը , ըստ Էրդողանի, գրանցվել է «Լեռնային Ղարաբաղում»։

«Մենք, որպես թյուրքական աշխարհ, անցյալում ենք թողել այն ցավը, որը պատճառել է կորոնավիրուսի համաճարակի: Միևնույն ժամանակ, մենք տեսանք Լեռնային Ղարաբաղի ազատագրումը և դրա ուրախությունը։ Մեր հայրենիքը կրկին մեր սրտերում 30 տարվա օկուպացիայից հետո Անցյալ տարի Ադրբեջանն ու Հայաստանը վեց շաբաթ պատերազմեցին։ Հայկական բանակը սկսեց գրոհներ խաղաղ բնակիչների և ադրբեջանական ուժերի վրա և խախտեց հրադադարի ռեժիմի պահպանման մի քանի պայմանագրեր:

Հակամարտության ընթացքում Ադրբեջանը հայկական օկուպացիայից ազատագրեց մի քանի քաղաքներ և գրեթե 300 բնակավայրեր և գյուղեր:

Երկու երկրները նոյեմբերի 10-ին ստորագրեցին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր՝ դադարեցնել մարտերը և աշխատել համապարփակ բանաձևի ուղղությամբ:

Հենց այստեղ պետք է խոսեմ մեր միասնության մասին և անհրաժեշտ է հետագայում ավելի խորացնել համագործակցությունը թյուրքական աշխարհի միջև։ Այն թյուրքական աշխարհի , որը խոսում է նույն լեզվով, դավանում է նույն կրոնին, ունի ընդհանուր պատմություն, մշակույթ և քաղաքակրթություն»,- ասել է Էրդողանը՛՛,-նշել է Հովհաննիսյանը։

  • Կիսվել: