երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
 Մարիա Զախարովան հեգնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը

Մարիա Զախարովան հեգնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, թե ինչու Եվրոպան էմբարգո չի դնում ռուսական նավթի վրա։

Զախարովան մեկնաբանելովԵվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը ռուսական նավթ գնելու պարտադրանքի մասին՝ նշել է, թե Եվրոպան կարող է գնել ամբողջ ռուսական ձյունը: 
Ֆոն դեր Լայենն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիությունը պարզապես ստիպված է եղել այնպիսի քայլերի դիմել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «էլ ավելին չվաստակի»։
 
Զախարովան կատակել է, որ եվրոպացիներին պետք է պատմել ձյան վաճառքից Ռուսաստանի հսկայական եկամուտների մասին։
 
«Պատկերացրեք, եթե, օրինակ, Եվրահանձնաժողովին ասենք, որ ձմռանը շատ ձյուն ունենք, և դրա համար վատ չենք վաստակում: Ի վերջո, նրանք ամեն ինչ գնում են զայրույթից», - գրել է նա Telegram-ի ալիքում:
Իսկ թե ինչպես է Ռուսաստանը «ձյան վրա փող աշխատում», Զախարովան չի մանրամասնել։

  • Կիսվել: