Նացիստները հուսահատ դիմադրում են Հաղթանակի օրվան․ Զախարովան՝ Զելենսկիի մասին
«Նացիստները հուսահատ դիմադրում են Հաղթանակի օրվան, ինչպես դա եղել է 80 տարի առաջ Գերմանիայում, այնպես էլ այսօր՝ Ուկրաինայում»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը։
Ավելի վաղ Զելենսկու մամուլի գրասենյակը տարածել էր նրա ելույթի կադրերը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հաղթանակի օրվա շքերթի օրը Կարմիր հրապարակի վրայով կարող են թռչել ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության:
«Ասել, թե «Եկեք մեկ օրով կանգ առնենք շքերթ անցկացնելու համար», լուրջ չէ։ Մենք տոն օրեր չունենք»,-հրադադարին այսպես է արձագանքել Զելենսկին:
«Եթե Ուկրաինան փորձի իրականացնել Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհարվածի Կիևի կենտրոնին»,-իր հերթին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:



