չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Վրաստան-Հայաստան սահմանին` «Նինոծմինդա» մաքսային անցակետում կանխվել է օրենսդրության խախտման երկու փաստ, գրում է aliq.ge-ն:

Մասնավորապես, եկամուտների ծառայության մաքսային սպաները, օտարերկրյա քաղաքացիների վարած ավտոմեքենաների մանրակրկիտ զննման արդյունքում, հայտնաբերել են պնևմատիկ (օդամղիչ) զենք, մեկ պահունակ և հրազենի 31 մարտական փամփուշտ։

Օրենքը խախտած երկու քաղաքացիների վերաբերյալ գործի նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։

 

  • Կիսվել: