հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԵՄ-ին միանալու դեպքում Վրաստանը կներառվի ՌԴ-ի անբարյացակամ երկրների ցանկում. Զախարովա

ԵՄ-ին միանալու դեպքում Վրաստանը կներառվի ՌԴ-ի անբարյացակամ երկրների ցանկում. Զախարովա

Եվրամիությանը միանալու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի Վրաստանը ներառել անբարյացակամ երկրների ցանկում, ինչը համապատասխան հետևանքներ կունենա վրաց արտադրողների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է aliq.ge-ն:

«Ես չեմ ասում, որ սա մեր ցանկությունն է, բայց Եվրամիության նոր պահանջների լույսի ներքո մենք ստիպված կլինենք Վրաստանը ներառել անբարյացակամ ռեժիմ ունեցող երկրների ցանկում և կիրառել նրա նկատմամբ համապատասխան տնտեսական միջոցներ։ Սա, իհարկե, կանդրադառնա վրացի արտադրողների հանքային ջրերի, մրգերի, գինու և Ռուսաստան ներմուծվող ցանկացած այլ ապրանքի վրա», — ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչպես կարող է Թբիլիսին ձգտել միանալ մի միության, որի անդամները պատժամիջոցներ են կիրառում Վրաստանի նկատմամբ «բացարձակապես առանց որևէ պատճառի»։

  • Կիսվել: