Մարգարիտա Սիմոնյանը՝ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակում
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Россия сегодня, РИА Новости, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի և RT-ի մի շարք թոփ-մենեջերների նկատմամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ CNN-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ։
Նշվել էր, որ սպասվող մեղադրանքների գլխավոր հասցեատերը ռուսական RT մեդիահոլդինգն է լինելու։