կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մակրոնը ճիշտ է համարում ԱՄՆ-ի որոշումը, որով Ուկրաինային թույլ է տրվում հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ տարածքում գտնվող ռազմական թիրախներին

Մակրոնը ճիշտ է համարում ԱՄՆ-ի որոշումը, որով Ուկրաինային թույլ է տրվում հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ տարածքում գտնվող ռազմական թիրախներին

Վաշինգտոնը «միանգամայն ճիշտ» որոշում է կայացրել՝ Ուկրաինային թույլատրելով հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին: Այս մասին Բրազիլիայում ընթացող G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Դա միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ՌԴ-ի կողմից մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների ներգրավմամբ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով՝ հենց Մոսկվան է մեղավոր Ուկրաինայում հակամարտության սրման համար:

  • Կիսվել: