Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում կարգուկանոնի վերահաստատման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում խռովություններից հետո կարգուկանոնը վերականգնվել է, տեղեկացնում է BFM-ը:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Կարգուկանոնը վերականգնված է։ Մտադիր ենք առաջիկա շաբաթների ընթացքում կարևոր որոշումներ կայացնել, որոնք երկարաժամկետ կիրառման կլինեն՛՛:
Մակրոնի խոսքով՝ ֆրանսիական հասարակության մեջ հեղինակությունների մեծ պակաս կա, ՛՛դա սկսվում է ընտանիքից՛՛:
Նա հորդորել է նաև երկրում տեղի ունեցած խռովությունների հետ կապված հապճեպ եզրակացություններ չանել ։