ՄԱԿ-ի՝ դեպի Գազա ընթացող ավտոշարասյունը գնդակոծվել է
Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որ շարժվում էր դեպի Գազա։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելական զորքերը ծանր կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել»:
Լազարինին նաև հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրում էին ՄԱԿ-ի նշանները։