երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի մի շարք երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները։ 

Հստակեցվում է, որ հանդիպումը վարելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին։ Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի արտգործնախարարները հանդես կգան հայտարարություններով։

Նշվում է նաև, որ նախարարների մակարդակով այլ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությունը դեռևս չի հաստատվել:

Վաղը՝ հուլիսի 18-ին, հանդիպման մասնակիցները ելույթ կունենան նաև ուկրաինական խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում։

 

  • Կիսվել: