շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավորի նկատմամբ, ստացված վնասվածքներից մահացել է նրա 3-ամյա որդին

Մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավորի նկատմամբ, ստացված վնասվածքներից մահացել է նրա 3-ամյա որդին

Մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի նկատմամբ։

Ինչպես գրում է obozrevatel.com-ը, քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սև գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ եղել է Սոբոլևի 3-ամյա որդին։ Երեխան ստացված վնասվածքներից շտապօգնության մեքենայում մահացել է:

Հանցագործներին գտնելու համար հատուկ գործողություն է իրականացվում:

Ըստ ԶԼՄ-երի՝ Սոբոլևը և իր ընտանիքը տևական ժամանակ սպառնալիքներ են ստացել։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Վյաչեսլավ Սոբոլեւն ուկրաինացի տնտեսագետ է, գործարար: Նա «Մարիո» գիշերային ակումբի սեփականատերը: Նա 5 երեխա ունի։

  • Կիսվել: