երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է աֆրիկյան երկրներ

Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է աֆրիկյան երկրներ

Այսօրվանից սկսվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը աֆրիկյան երկրներ։ Այցի շրջանակում Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Աֆրիկայի մի շարք երկրներ, հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Աշխատանքն ուղղվելու է առաջին հերթին փոխգործակցության աշխուժացմանը բոլոր փոխշահավետ ուղղություններում։

Այցը աֆրիկյան երկրների հետ Բելառուսի ամուր կապերի հաստատմանն ուղղված նպատակասլաց աշխատանքի շարունակությունն է։ Ստեղծված հիմքերը կօգտագործվեն Աֆրիկայի այլ պետությունների հետ եւս համագործակցություն հաստատելու համար։

  • Կիսվել: