շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Լուկաշենկոն մտադիր է այցելել Պակիստան

Լուկաշենկոն մտադիր է այցելել Պակիստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մինչև տարեվերջ Պակիստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն Շարիֆին ասել է. «Կաշխատեմ անպայման մինչև տարեվերջ այցելել Պակիստան»

Նա ընդգծել է, որ Բելառուսի և Պակիստանի միջև կապերի ընդլայնման շուրջ պետք է հստակ աշխատանք տանել։

«Մինչև տարեվերջ Պակիստան կատարելիք իմ այցի ժամանակ մենք արդեն կկարողանանք հաստատել երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը»,- մասնավորապես նշել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: