Լիբանանի նախագահը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի՝ զենքից հրաժարվելու անհրաժեշտության մասին
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը բանակի օրվա առթիվ ունեցած ելույթում շեշտել է զենքի նկատմամբ պետական ուժերի՝ բանակի և անվտանգության ծառայությունների բացառիկ վերահսկողության անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է NNA-ն։
Նշվում է, որ նա կոչ է արել ամրապնդել երկրի ինքնիշխանությունը և ազատագրել օկուպացված տարածքները՝ հայտարարելով. «Միայն բանակի զենքն է արժանի վստահության ագրեսիայի դեմ. այն օրինական է և ծառայում է պետության շահերին»։
Աունի խոսքով՝ ոչ մի զինված խմբավորում, դրանց թվում՝ «Հեզբոլլահ» շարժումը, ոչ բանակային սպառազինություն չպետք է ունենա։
Նա ընդգծել է, որ բոլոր զինված կազմավորումները պարտավոր են իրենց զենքը հանձնել բանակային ուժերին՝ պետական վերահսկողության շրջանակում։


