երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լեհաստանը կործանիչներ է երկինք բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով

Լեհաստանը կործանիչներ է երկինք բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով

Լեհաստանի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ավիացիան օդ է բարձրացել Ուկրաինայում օդային տագնապի պատճառով: Այս մասին հաղորդել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

«Ուշադրություն դարձրեք, որ երկրի հարավարևելյան հատվածում կարող է դիտվել աղմուկի բարձր մակարդակ՝ կապված մեր օդային տարածությունում Լեհաստանի և դաշնակիցների ավիացիայի աշխատանքի մեկնարկի հետ: Այսօր գիշերվանից նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվության մեծացում, որը կապված է Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հարվածների հետ», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ձեռարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները Լեհաստանի օդային տարածության անվտանգությունն ապահովելու համար։

 

  • Կիսվել: