երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լեհաստանում ավիացիան ութ օրվա ընթացքում երրորդ անգամ օդ է բարձրացել

Լեհաստանում ավիացիան ութ օրվա ընթացքում երրորդ անգամ օդ է բարձրացել

Լեհաստանի և դաշնակիցների մարտական ​​ինքնաթիռներն օդ են բարձրացել Լեհաստանում՝ պայմանավորված Ռուսաստանի հեռահար ավիացիայի կողմից Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին հասցրած հարվածներով։

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

Հրամանատարության տվյալներով՝ այդ կապակցությամբ երկրի հարավ-արևելքում կարող է դիտվել «աղմուկի մակարդակի բարձրացում»:

Ըստ հաղորդագրության՝ Լեհաստանի օդային տարածության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ակտիվացված են, օպերատիվ հրամանատարությունը «իրադրության մշտական մոնիթորինգ է իրականացնում»։

Ինքնաթիռները գործի են դրվում ութ օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ։

  • Կիսվել: