երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լեհաստանն իրական ազգային սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ամբողջականության համար. Պուտին

Լեհաստանն իրական ազգային սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ամբողջականության համար. Պուտին

Լեհաստանն իրական ազգային սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ամբողջականության համար, և ծրագրերն ու գաղափարները, որոնք այժմ մշակվում և հրապարակայնորեն բարձրաձայնվում են որոշ լեհ քաղաքական գործիչների կողմից, ցույց են տալիս, որ իրադարձությունները, շատ հավանական է, որ այս կերպ զարգանան: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիքը մենք տեսնում ենք, բայց դա մեր գործը չէ: Մենք սպառնալիք չենք տեսնում մեր ազգային անվտանգությանը:

Ինչպես գիտենք՝ ոչ միայն լեհ-լիտվա-ուկրաինական ստորաբաժանումներ ստեղծելու ծրագրեր կան՝ դրանք Բելառուսի հետ սահմանին տեղակայելու համար, այլև մշակվում է լեհական ստորաբաժանումներ մտցնելու գաղափարը՝ անվտանգություն ապահովելու համար․ մոբիլիզացիայի շրջանակում ամեն ինչ հավաքում են, պետք է, չէ՞, ինչ-որ կերպ կարգ պահպանել:

Եթե ​​դա տեղի ունենա, դա կլինի Ուկրաինայի արևմտյան տարածքները Լեհաստանին տալու ճանապարհի սկիզբը։ Ըստ ամենայնի՝ բանը դրան է գնում՛՛։

Բացի այդ՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Լեհաստանը երբեք չի հրաժարվել արևմտյան ուկրաինական հողերի զավթման ծրագրերից, դրանք լավ հայտնի են և նույնիսկ հրապարակայնորեն բարձրաձայնվում են լեհական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից։

՛՛Չնայած նույն Լվովը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լեհաստանի կազմում չէր։ Երբ Յալթայի կոնֆերանսում քննարկվում էր, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպայի կառուցվածքը, Ստալինն ասել է, որ Լվովը պետք է լինի Խորհրդային Միության կազմում։ Չերչիլն առարկել է նրան՝ հիշեցնելով, որ քաղաքը երբեք ԽՍՀՄ-ի կազմում չի եղել, իսկ Ստալինը պատասխանել է. ՛՛Փոխարենը Վարշավան է եղել (Ռուսաստանի կայսրության կազմում - խմբ․)՛՛։ Այսպես, Լվովը հայտնվեց Միության կազմում, այնուհետև տրվեց Ուկրաինային: Բայց եթե այնտեղ լեհական ստորաբաժանումներ մտցվեն, ինչպես էլ դրանք կոչվեն, սա կլինի այս տարածքներում ուկրաինական ներկայության ավարտի սկիզբը՛՛,ասել է Պուտինը:

  • Կիսվել: