երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարակվել է կորոնավիրուսով

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարակվել է կորոնավիրուսով

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին։

Կորոնավիրուսը գեներալի մոտ հայտնաբերվել է Գերմանիայում զինվորական համաժողովից վերադառնալուց հետո։ Մարտի 6-ին Միկան Վիսբադենում մասնակցել է ռազմավարական կոմունիկացիաների հարցերով համաժողովին, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչը։

Նշվում է, որ նախօրեին ԱՄՆ զինվորականները հայտնել էին, որ Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Կավոլին մի քանի այլ աշխատակցների հետ հնարավոր է համաժողովին ենթարկվել է կորոնավիրուսի ազդեցությանը։ Կավոլին նույնպես մասնակցել է Վիսբադենի համաժողովին։

  • Կիսվել: