Նարիշկինը ԵՄ երկրներին մեղադրել է Ուկրաինայի ռազմական գործողություններին «ամբողջ ծավալով» մասնակցելու համար
Եվրամիության երկրները փաստացի «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին: Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրները փաստացի ամբողջ ծավալով մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ մատակարարելով զենք, զինամթերք և հետախուզական տեղեկատվություն։ Ավելին, մենք մարտադաշտում հայտնաբերում ենք նաև Եվրամիության երկրների զինծառայողների»:



