շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Լեհաստանում հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ է կազմավորվել

Լեհաստանում հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ է կազմավորվել

Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ Այս մասին X հարթակում հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»:

Լեհ նախարարն ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1000 զինվոր։

Նա նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։

  • Կիսվել: