շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ «ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի պայմաններում իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության տարածման» առնչությամբ

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ «ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի պայմաններում իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության տարածման» առնչությամբ

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված՝ հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ, որը վերաբերում է «Արևելյան ճեպընթաց» հաղորդմանը, որն օգոստոսի 26-ին հեռարձակվել է լեհական անգլալեզու հանրային հեռուստաալիքով TVP World-ում։
 
Հեռարձակողի X-ում հրապարակման համաձայն՝ հաղորդումը քննարկել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ հիշատակել առանձին լրագրողների ձերբակալությունները և մեղադրել ընդդիմադիր ակտիվիստների հետապնդման մեջ։
 

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լեհական հեռուստահաղորդումը պարունակում է «կողմնակալ և բացարձակապես անընդունելի հայտարարություններ, որոնք ուղղված են ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ»։ Այն նաև ուշադրություն է հրավիրել հաղորդման ընթացքում հաղորդավարի սադրիչ վարքագծի վրա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի պայմաններում իրականությունը խեղաթյուրող տեղեկատվության տարածումը հարցեր է առաջացնում»,-հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

  • Կիսվել: