շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լեհաստանի վարչապետը ժամանել է Կիեւ

Լեհաստանի վարչապետը ժամանել է Կիեւ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ժամանել է Կիեւ՝ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարելիցի կապակցությամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլերը։

Նա նշել է, որ վարչապետի այցը նպատակ ունի ցուցադրել Ուկրաինայի պաշտպանությանը մշտապես աջակցելու պատրաստակամությունը։

Կհանդիպի արդյոք Մորավեցկին հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու կամ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ, դեռեւս չի հաղորդվում։

  • Կիսվել: