շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիևը հրթիռային հարվածի է ենթակվել, լսվել են պայթյուններ

Կիևը հրթիռային հարվածի է ենթակվել, լսվել են պայթյուններ

Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել: Ավելի ուշ Կիևում պայթյունների մասին լրատվամիջոցների տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ըստ նախնական տվյալի՝ աշխատել են ՀՕՊ ուժերը, պայթյուններից հետո հայտարարվել է օդային տագնապ։

Ուկրաինայի Զինված ուժերում հայտնել են, որ մայրաքաղաքին մոտենալիս ռուսական հրթիռ է խոցվել: Ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Պոլեշչուկը հայտնել է, որ դա «Իսկանդեր-М» կամ С-400 հրթիռ է եղել, այժմ ընթանում է քննություն: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան:

Օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևի, Սումիի, Չեռնիգովի և Օդեսայի շրջաններում: Հարձակման հետևանքով Կիևի մարզում վնասվել են բնակելի տներ, տուժածներ չկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: