կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքուն Կիեւում փոխել է դեսպանին

Բաքուն Կիեւում փոխել է դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կագադրությամբ Սեյմուր Մարդալիեւը նշանակվել է արտակարգ եւ լիազոր դեսպան Ուկրաինայում։ Ավելի վաղ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն  Էլմիրա Ախունդովային Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին  տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ախունդովան ազատվել է նաեւ Դեմոկրատիայի եւ տնտեսական զարգացման կազմակերպությունում (ԳՈւԱՄ) Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այլ կարգադրությամբ Մարդալիեւը հետ է կանչվել ՄԱԿ բաժանմունքում եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններում մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնից։

  • Կիսվել: