Լավրովը ժամանել է Էր Ռիադ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիա, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Սեպտեմբերի 9-ին Լավրովը կմասնակցի Ռուսաստան- Պարսից ծոցի տերությունների ռազմավարական երկխոսության խորհրդի նախարարական հանդիպմանը։
Միջոցառման շրջանակում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարարի երկկողմ հանդիպումներ։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, ներառյալ Պարսից ծոցի տարածքում անվտանգության ամրապնդումը, ճգնաժամի կարգավորումը: