Լավրովն ու Բլինքենը, հնարավոր է, առաջիկայում հանդիպեն. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Եվրոպայում: Այս մասին ՛՛Ռոսիա 1՛՛-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ Լավրով-Բլինքեն հանդիպումը նախապատրաստման ակտիվ փուլում է:
Ավելի վաղ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին անվտանգության երաշխիքներին և հետագա շփումներին առնչվող հարցեր: