կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԿԺԴՀ-ն միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման է նախապատրաստվում

ԿԺԴՀ-ն միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման է նախապատրաստվում

Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ առճակատմանը նախապատրաստվելու ուղղությամբ գործնական քայլերը շարունակելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության կայքում:

Նշվում է, որ վերջերս Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան անցկացրել են «Ընդլայնված զսպման ռազմավարական խորհրդատվական մարմնի» և «Միջուկային խորհրդատվական խմբի նմանակման վարժանք» հանդիպում, ինչը Փհենյանի գնահատմամբ, ցույց է տալիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության դեմ ռազմական դավադրության հետագա ընդլայնման մտադրությունը:

Հայտարարության մեջ Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել և խստորեն դատապարտել գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային ռազմավարական կայունությունը և մեծացնում միջուկային հակամարտության հավանականությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: