հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կյանքից հեռացել է Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը

Կյանքից հեռացել է Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը

89 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը։ 

Ռամսֆելդը մահացել է Նյու-Մեքսիկո նահանգի Թաոս քաղաքում. մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում:

 

Նա զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը 1975-77 թթ. Ջերալդ Ֆորդի վարչակազմում և 2001-2006 թթ. Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք: 1988 թ. Ռամսֆելդը հավակնում էր առաջադրվել որպես նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, սակայն հանեց իր թեկնածությունը նախքան ընտրարշավը:

Ռամսֆելդը պետական ծառայությունից զատ հաջող գործունեություն է ծավալել բիզնեսի ոլորտում:

  • Կիսվել: