«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով
Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան, «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ստացվում է ատոմային էներգիայից, սակայն պահանջարկն աճում է, ինչը կարող է հանգեցնել հզորությունների պակասի առաջիկա տասնամյակներում։
Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին։ Ապրիլի 1-ից այն հինգ ամսով դադարեցվել է պլանային վերանորոգման համար՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։



