երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի տնօրենի հետ

Արման Եղոյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի տնօրենի հետ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հուլիսի 6-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունն ու քննարկել առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քննարկվել են ՀՀ-ԵՄ խորացող համագործակցության պայմաններում հիմնադրամի կողմից իրականացվող նոր ծրագրերի հնարավոր շրջանակն ու դրանց ուղղությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ խորհրդարանական ընտրություններին նախորդող եւ հաջորդող գործընթացներին:

  • Կիսվել: