երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Չինաստանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժություններ

Չինաստանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժություններ

Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը սկսել են «Ծովային փոխգործակցություն-2026» համատեղ զորավարժությունները Ցինդաո քաղաքում (Շանդուն նահանգ, Արևելյան Չինաստան) գտնվող ռազմածովային բազայում։

Ստեղծվել է միավորված հրամանատարություն, որի կազմում ընդգրկվել են երկու երկրների ռազմածովային ուժերի օպերատիվ խմբերը, հաղորդում է Սինհուան։

Զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով՝ ուժերի հավաք, նավահանգստում պլանավորում և գործողություններ ծովում։

Բացման արարողությունից հետո երկու երկրների ռազմածովային ուժերը անցկացրել են հրամանատարության և մարտավարական համակարգման վարժանքներ։ Միավորված հրամանատարությունը խորացված քննարկումներ է անցկացրել զորավարժությունների ծովային փուլի հիմնական հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: