կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կյանքից հեռացել է բժշկության նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը

Կյանքից հեռացել է բժշկության նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը

ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է բժշկության Նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը, հայտնել են Վանդերբիլտի համալսարանից, տեղեկացնում է Գազետա.ռու-ն

Նշվում է, որ Քոենը 1986-ին ստացել է Նոբելյան մրցանակ «Ֆիզիոլոգիա կամ բժշկություն» անվանակարգում։

Գիտնականը մահացել է ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Նա ուներ կին, երեք երեխա և երկու թոռ:

Քոենը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 17-ին Բրուքլինում (Նյու Յորքի նահանգ): Նրա ծնողները հրեա գաղթականներ էին՝ Ռուսաստանից։
 

  • Կիսվել: