կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կուրսկի մարզում արդեն 11 հազար հյուսիսկորեացի զինվոր կա. Ուկրաինայի նախագահ

Կուրսկի մարզում արդեն 11 հազար հյուսիսկորեացի զինվոր կա. Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հայտնել է, որ, ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, Կուրսկի շրջանում արդեն 11 հազար զինվորական կա Հյուսիսային Կորեայից, տեղեկաացնում է Interfax-Ukraine-ը։

«Այսօր եղել է նաև առանձին զեկույց Գլխավոր հետախուզության վարչությունից և Արտաքին հետախուզության ծառայությունից՝ Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեացի զինվորականների վերաբերյալ։ Կուրսկի մարզում արդեն 11 հազար են: Մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ և չենք տեսնում մեր գործընկերների արձագանքի աճ»,-ասել է Զելենսկին:

Նշվում է, որ Ռուսաստանը չի հերքում ԿԺԴՀ-ի զինվորականներին Ռուսաստան ուղարկելը և չի մեկնաբանում Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին նրանց ներգրավելու պլանների մասին լուրերը: Արեւմտյան երկրները Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավումը համարում են հակամարտության լուրջ սրացում։

  • Կիսվել: