հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի պայմանները՝ Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի պայմանները՝ Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, որոնց մասին ավելի վաղ հիշատակել էր ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենը, անհնար են, քանի դեռ ամերիկյան կողմը պնդում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ն նախկինի պես չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության կազմում նոր տարածքները։ Եվ, իհարկե, դա էապես բարդացնում է փոխադարձ քննարկումների անցկացումը՛՛:

պեսկովն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ եղել է, կա և մնում է բաց բանակցությունների համար։ ՛՛Հենց Ռուսաստանի նախագահն էր, որ մինչև հատուկ ռազմական գործողությունը փորձում էր բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ՛՛,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ ռազմական գործողությունն ավարտելու մասին, եթե Ռուսաստանի նախագահն ՛՛իրոք շահագրգռվածություն ցուցաբերի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում՛՛: 

 

  • Կիսվել: