Կրեմլը հրապարակել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը
Կրեմլը հրապարակել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ցանկը։
Մոսկվա ժամանող պատվիրակությունների ղեկավարներն են՝ Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Բադրա Գունբան կնոջ հետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի չճանաչված Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Սինիշա Կարան, Սերբական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Նենադ Ստևանդիչը կնոջ հետ, նաև Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միության» նախագահ Միլորադ Դոդիկը կնոջ հետ։
Ինչպես հայտնել են Կրեմլից՝ բոլորը Ռուսաստան են ժամանելու սեփական նախաձեռնությամբ։
«Մենք այս տարի որևէ հատուկ հրավեր չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա պաշտոնյաներ ցանկություն են հայտնել այցելել Մոսկվա այս հատուկ օրերին և մեր ղեկավարության հետ մասնակցել մայիսի 9-ին կայանալիք համապատասխան միջոցառումներին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մեկնի Ռուսաստան, քանի որ մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։


